Անձնական տվյալների մշակման քաղաքականություն

​​​​​​
  1. Ներածություն

«Նոա» ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպության (այսուհետ նաև՝ «Նոա» ՖԱ ՀԿ) ֆուտբոլային հանդիպման տոմս ձեռք բերելու (գնելու) պահից Դուք տալիս եք համաձայնություն «Նոա» ՖԱ ՀԿ-ի կողմից սույն անձնական տվյալների մշակման քաղաքականությամբ (անձնական տվյալների մշակման ծանուցմամբ) սահմանված կարգով Ձեր անձնական տվյալների մշակումն, այդ թվում՝ անձնական տվյալների հարցումն իրականացնելու համար:

«Նոա» ՖԱ ՀԿ-ն պարտավորվում է պաշտպանել և չխախտել Ձեր անձնական տվյալների, այդ թվում Ձեր կողմից գնված տոմսի, դրա ներկայացման վայրի, նպատակի, նպատակակետի, ծավալի և այլ տեխնիկական պայմանների վերաբերյալ ցանկացած տեղեկության գաղտնիությունը:

Անձնական տվյալների մշակման մասին սույն ծանուցման (այսուհետ նաև` «Ծանուցում») մեջ նկարագրվում է «Նոա» ՖԱ ՀԿ-ի կողմից սահմանված անձնական տվյալների պաշտպանության՝ «Նոա» ՖԱ ՀԿ-ի որդեգրած քաղաքականությունը և անձնական տվյալների մշակման ձևը/կարգը: Սույն Ծանուցումը կիրառելի է «Նոա» ՖԱ ՀԿ-ի հետ առնչվող ցանկացած կայքէջի համար, եթե սույնից տարբերվող այլ ծանուցում գրավոր սահմանված չէ «Նոա» ՖԱ ՀԿ-ի կողմից:

Ժամանակ առ ժամանակ «Նոա» ՖԱ ՀԿ-ն կարող է փոփոխություններ կատարել սույն Ծանուցման մեջ: Հետևաբար, հորդորում ենք Ձեզ պարբերաբար այցելել այս կայքէջը` համոզվելու համար, որ փոփոխությունները ընդունելի են Ձեզ համար:

Ձեռք բերելով (գնելով) ֆուտբոլային հանդիպման տոմս՝ Դուք ընդունում եք սույն Ծանուցումը և տալիս եք Ձեր համաձայնությունը՝ անձնական տվյալները մշակելու վերաբերյալ:

 

  1. Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը

Ձեր անձնական տվյալները մշակվում են՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրության, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի, ՈՒԵՖԱ Ապահովության և անվտանգության կանոնակարգի 16-րդ հոդվածի դրույթները և այլ՝ կիրառելի ու վերաբերելի իրավական ակտերը և սույն Ծանուցումն ընդունելու արդյունքում ստացված Ձեր համաձայնությունը:

 

  1. Մշակվող անձնական տվյալների ցանկը, դրանց հավաքագրման եղանակը և անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողությունների ցանկը

Անձնական տվյալների մշակումն անձնական տվյալների հետ մեխանիկական և/կամ տեխնիկական միջոցներով որոշակի միջոցառումների և գործողությունների իրականացումն է, այդ թվում՝ անձնական տվյալների հավաքագրում, մուտքագրում, համեմատում, համակարգում, պահպանում, փոխանցում, ուղղում, ուղեփակում, թարմացում, փոփոխում, տարածում, ոչնչացում, ապանձնավորում և բլոկավորում, օգտագործում, ուսումնասիրում, սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներին հասնելու համար այլ գործողություններ:

«Նոա» ՖԱ ՀԿ-ի կողմից վաճառվող ֆուտբոլային հանդիպման տոմս ձեռք բերելու (գնելու) համար, նման մտադրություն ունեցող անձը պարտավոր է ներկայացնել (ներբեռնել) ստորև թվարկված անձնական տվյալները՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով.

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝

ա) կազմակերպության վավերապայմանները (ռեկվիզիտները), ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի տվյալները, անուն, ազգանուն (հայրանուն), ծննդյան ամսաթիվ, հաշվառման և/կամ փաստացի բնակության հասցե,

գ) ներկայացուցչի հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե:

Ֆիզիկական անձանց դեպքում՝

ա) Տվյալ անձի և ներկայացուցչի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ կամ ՀՀ համապատասխան նորմատիվ իրավական ակտով սահմանված նախատեսված այլ` անձը հաստատող փաստաթուղթ) տվյալները, անուն, ազգանուն (հայրանուն), ծննդյան վայր և ամսաթիվ, հաշվառման և/կամ փաստացի բնակության հասցե,

բ) հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե:

Դուք պարտավոր եք ապահովել տրամադրվող տեղեկատվության ճշգրտությունը, արդիականությունը և հավաստիությունը և պատասխանատվություն եք կրում դրա համար:

Բացի այդ, անձնական տվյալները մշակելու հավաստիության և սուբյեկտների նվազագույն ներգրավման սկզբունքներն ապահովելու, ինչպես նաև ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքի իրականացման շրջանակներում գնորդների սպասարկման որակի բարելավման նպատակով «Նոա» ՖԱ ՀԿ-ն իրավասու է դիմել երկրորդական աղբյուրներին, մասնավորապես՝ պետական տեղեկատվական համակարգի օպերատորին՝ ստորև նշված Ձեր անձնական տվյալները պարունակող տվյալների բազաներից անձնական տվյալների ստացման համար.

1. Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ՝ սերիա, համար, տրման ամսաթիվ, տրամադրող մարմնի տվյալները, վավերականության ժամկետ, կարգավիճակ (գործող, անվավեր), կազմակերպության ռեկվիզիտներ,

2. Անուն, ազգանուն, հայրանուն,

3. Հաշվառման հասցե,

4. Ծննդյան ամսաթիվ:

Քանի որ Ձեր անձնական տվյալները «Նոա» ՖԱ ՀԿ-ի կողմից մշակվելու են այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է 4-րդ բաժնով սահմանված նպատակներին հասնելու համար, այն անձնական տվյալները, որոնք ստացվում են Ձեզանից, երկրորդական աղբյուրներից չեն ստացվելու:

 

  1. Ձեր տվյալների մշակման նպատակները

Ձեր անձնական տվյալները կմշակվեն միայն «Նոա» ՖԱ ՀԿ-ի կողմից իրականացվող ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքի շրջանակներում։ Ձեր անձնական տվյալները կարող են մշակվել հետևյալ նպատակներով.

1. Տոմսերի վաճառքի պատշաճ իրականացում, գնորդների սպասարկման որակի բարելավում,

2. Ձեր ինքնության հաստատում (նույնականացում),

3. Ձեր անձնական տվյալների ճշգրտում կամ թարմացում,

4. Տեղեկատվական կամ գովազդային տեքստային կամ ձայնային հաղորդագրությունների ուղարկում,

5. Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ նպատակներով:

 

  1. Որքա՞ն ժամանակ են պահպանվում Ձեր տվյալները

«Նոա» ՖԱ ՀԿ-ն պարբերաբար վերանայում է անձնական տվյալների պահպանման ժամկետները՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության պահանջների և «Նոա» ՖԱ ՀԿ-ի որդեգրած քաղաքականության և իրականացվող նպատակների:

 

  1. Ու՞մ են հասանելի Ձեր տվյալները

Դուք թույլատրում եք մշակման նպատակով «Նոա» ՖԱ ՀԿ-ի կողմից Ձեր վերաբերյալ անձնական տվյալների փոխանցումը ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս՝ ստորև նշված երրորդ անձանց, որոնք իրականացնում են անձնական տվյալների մշակում, պահպանում և տեղեկատվության տրամադրում: ՀՀ տարածքից դուրս անձնական տվյալների փոխանցումն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Սույն Ծանուցման 4-րդ բաժնում սահմանված նպատակներով, միայն այդ նպատակներն արդարացնող ծավալով և միայն դրա անհրաժեշտության դեպքում «Նոա» ՖԱ ՀԿ-ն կարող է տրամադրել Ձեր անձնական տվյալները (փոխանակվել անձնական տվյալներով).

1) պետական տեղեկատվական համակարգի օպերատորին Ձեր կողմից տրամադրված տվյալների հիման վրա Ձեր մասին սույն Ծանուցմամբ սահմանված այլ տվյալներ ստանալու համար,

2) Տոմսերի վաճառքի գործընթացում ներգրավված կամ «Նոա» ՖԱ ՀԿ-ի գործունեությանը վերաբերող ուսումնասիրություն անցկացնող «Նոա» ՖԱ ՀԿ-ի գործընկերներին, մատակարարներին և ծառայություն մատուցողներին,

3) ՖԻՖԱ-ին, ՈՒԵՖԱ-ին:

 

  1. Ձեր անձնական տվյալների ոչնչացումը

ՀՖՖ-ն հնարավորինս խուսափում է Ձեր անձնական տվյալների կրկնողությունից և մշակում միայն անհրաժեշտ անձնական տվյալները, որոնք կարող են օգտակար լինել սույն Ծանուցման 4-րդ բաժնում սահմանված նպատակներին հասնելու համար, ինչպես նաև այլ տվյալները, որոնք անհրաժեշտ է պահպանել ՀՀ օրենսդրության համաձայն: Այլ անձնական տվյալները ենթակա են ոչնչացման:

 

  1. Ձեր իրավունքները

Դուք ունեք Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքով սահմանված իրավունքներ: Դուք իրավունք ունեք ետ կանչել անձնական տվյալները մշակելու մասին Ձեր համաձայնությունը: Սակայն, այդ դեպքում, «Նոա» ՖԱ ՀԿ-ն չի կարող վաճառել Ձեզ տոմսը: Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել հետագա գովազդային բնույթի տեղեկատվություն ստանալուց` այդ մասին տեղեկացնելով «Նոա» ՖԱ ՀԿ-ին: Եթե կարծում եք, որ Ձեր անձնական տվյալները սխալ են մշակվել կամ ունեք բողոք այն բանի հետ կապված, թե ինչպես են Ձեր անձնական տվյալները մշակվում, ապա Դուք ունեք «Նոա» ՖԱ ՀԿ-ին բողոք ներկայացնելու իրավունք: Որոշ իրավասությունների սահմաններում Դուք իրավունք ունեք դիմել «Նոա» ՖԱ ՀԿ-ին՝ Ձեր անձնական տվյալները ուղղելու կամ փոփոխելու համար, եթե դրանք սխալ են կամ պետք է թարմացվեն: Դուք նաև իրավունք ունեք պահանջելու ջնջել Ձեր անձնական տվյալները, սակայն իրավական պահանջների, այլ պարտականությունների և գործոնների պատճառով միշտ չէ, որ դա հնարավոր է լինում: Դուք կարող եք բողոք ներկայացնել «Նոա» ՖԱ ՀԿ-ին կամ տվյալների պաշտպանության լիազոր մարմին` նշելով, թե Ձեր կարծիքով ինչպես կարող էր տվյալների մշակումը «Նոա» ՖԱ ՀԿ-ի կողմից անդրադառնալ Ձեր իրավունքների վրա: ՀՀ-ում տվյալների պաշտպանության լիազոր մարմինն է՝ ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:

 

  1. Անվտանգության ապահովման գործող միջոցներ` Ձեր անձնական տվյալները կորստից, չարաշահումից կամ փոփոխությունից պաշտպանելու համար

«Նոա» ՖԱ ՀԿ-ն քայլեր է ձեռնարկում Ձեր անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Ձեր տվյալները ստանալուն պես «Նոա» ՖԱ ՀԿ-ն գործադրում է առավելագույն ջանքերը՝ դրանց անվտանգությունը վերջինիս համակարգերում ապահովելու համար: Անձնական տվյալների պահպանման համակարգը համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովումների համախումբ է։ Մեզ մոտ գործող համակարգը բաղկացած է ժամանակակից անվտանգության կանոնները ապահովող և պարբերաբար թարմացման ենթարկվող տարրերից։ Համակարգը պաշտպանված է ժամանակակից անվտանգության կանոնները ապահովող ցանցային և պաշտպանիչ ցանցային երթուղիչների միջոցով։ Համակարգի անվտանգության կանոնների և անձնական տվյալների պաշտպանվածությունը անընդհատ հսկման տակ է գտնվում «Նոա» ՖԱ ՀԿ-ի և/կամ «Նոա» ՖԱ ՀԿ-ի գործընկերների համապատասխան աշխատակիցների կողմից։ Անձնական տվյալները հասանելի են միայն այն աշխատակիցներին, որոնց այդ հասանելիությունն անհրաժեշտ է սույն Ծանուցման 4-րդ բաժնով սահմանված նպատակներին հասնելուն ուղղված աշխատանքներ կատարելու համար: Արխիվացման ենթակա անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը ենթակա են պահպանման արխիվացման համար հատուկ կարգով: «Նոա» ՖԱ ՀԿ-ի և/կամ «Նոա» ՖԱ ՀԿ-ի գործընկերների աշխատակիցներն իրենց առօրյա գործունեությունն իրականացնում են անձնական տվյալների անվտանգության պահպանմանն ուղղված «Նոա» ՖԱ ՀԿ-ի քաղաքականությանը և ընթացակարգերին համապատասխան: Ձեր անձնական տվյալները պաշտպանելու նպատակով անձնական տվյալներ պարունակող տեղեկություն ստացող «Նոա» ՖԱ ՀԿ-ի բոլոր գործընկերների հետ կնքվող պայմանագրերը պարտադիր պարունակում են գաղտնի տեղեկատվության (այդ թվում անձնական տվյալների) բացահայտումն արգելող դրույթներ:

 

  1. Համաձայնության գործողության ժամկետը

Սույն Ծանուցման ընդունմամբ տրված համաձայնության գործողության ժամկետը համապատասխանում է «Նոա» ՖԱ ՀԿ-ի և Ձեր միջև առկա իրավահարաբերությունների և/կամ (ձեռք բերված) գնված տոմսից ծագած հարաբերությունների գործողության ժամկետին:

 

  1. Կապ մեզ հետ

Եթե Ձեզ մոտ Անձնական տվյալների մշակման մասին սույն ծանուցման կամ տվյալների գաղտնիության պաշտպանության «Նոա» ՖԱ ՀԿ քաղաքականության հետ կապված առաջանան հարցեր, կապ հաստատեք «Նոա» ՖԱ ՀԿ-ի հետ կամ ուղարկեք նամակ հետևյալ հասցեներով.

Հեռ.՝ +374 (41) 18 87 77

Էլ. հասցե՝ [email protected]

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն,

0023, Բրյուսով 6

`
Գրանցում